Մալիի իսլամիստները կամուրջ են պայթեցրել՝ կանխելով աֆրիկյան զորքերի մուտքը երկիր

13:26 • 26.01.13

Մալիի իսլամիստները պայթեցրել են Նիգեր գետի վրա գտնվող կամուրջը՝ կանխելով աֆրիկայն զորքերի առաջխաղացումը դեպի Գաո քաղաք. տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։
 

«Իսլամիստները պայթեցրել են կամուրջը։ Այժմ ոչ ոք չի կարող Նիգերից Գաո անցնել»-տեղեկացրել է ականատեսներից մեկը։


Նիգերի հանրապետություն է ժամանել շուրջ 2000 զինվոր Չադից, ովքեր լավ պատրասված են անապատային տարածքում ռազմական գործողություններ իրականացնելու համար։
 

Նիգերիայից ևս 500 զինծառայողների հետ նրանք պետք է մոտենային իսլամիստների վերահսկողության տակ գտնվող Գաո քաղաքը, որպեսզի աջակցություն ցուցաբերեն կառավարական զորքերին։