Մոսկվայում աղբի հրդեհումից 10 մարդ է զոհվել (թարմացված)

18:08 • 26.01.13

Լուսանկարը՝ НТВ-ի

Մոսկվայի հարավ-արևմուտքում կառուցվող շենքում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով 10 մարդ է զոհվել, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով ՌԴ-ի ՆԳՆ-ի հայտարարությունը:

 

Հայտարարության մեջ նշվում է, որ հրդեհը տեղի է ունեցել Խերսոնսկայա 23 հասցեում՝ նկուղային տարածքում: Այժմ դեպքի վայրում աշխատում է քննիչների խումբը:

 

Эхо Москвы-ն նույն առիթով հայտնում է, որ կա 13 տուժած:

Life News-ի տեղեկություններով՝ խոսքը Gazoil City էլիտար շենքի մասին է: