Խռովություն` վենեսուելական բանտում. առնվազն 50 մարդ զոհվել,90-ը վիրավորվել են

09:10 • 26.01.13

Վենեսուելայի բանտերից մեկում խռովություն է տեղի ունեցել. զոհվել է մի քանի տասնյակ մարդ:

 

Ինչպես հաղորդում են արեւմտյան լրատվամիջոցները, անկարգությունները տեղի են ունեցել Բարկիսիմետո քաղաքի բանտում, որտեղ մոտ 2500 բանտրարկյալ է պահվում:

 

Իշխանությունները վիրավորների ու զոհերի կոնկրետ թիվը չեն հաղորդում: Քաղաքային հիվանադանոցի բժիշկները, սակայն, լրատվամիջոցներին հայտնել են, որ առնվազն 50 մարդ արդեն զոհվել, եւս 90-ը վիրավորվել են: Զոհերի եւ վիրավորների թվում են ինչպես բանտարկյալներ, այնպես էլ բանտապաններ:

 

Նախնական տվյալներով`  դատապարտյալները խռովություն են բարձրացրել, երբ բանտի աշխատակիցները խուզարկություն են սկսել` ապօրինի պահվող զենք ու զինամթերքն առգրավելու համար: 

Բանտի շենքը շրջափակել են բանտարկյալների հարազատները: