Երևանի կենտրոնում երթուղային է շրջվել. նախնական տվյալներով կա 4 վիրավոր (լուսանկարներ)
Մայրաքաղաքի կենտրոնում՝ Նալբանդյան-Սայաթ Նովա խաչմերուկում այսօր առավոտյան ժամը տասի մոտակայքում տեղի է ունեցել վթար. 18 համարի միկրոավտուբուսին հարվածել է «Օպել» մակնիշի տաքսի մեքենան: Tert.am –ին այս մասին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարության հերթապահ մասից:
«Ըստ նախնական տեղեկությունների՝ չորս հոգի թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց»,- տուժածների մասին ասաց հերթապահ ՝ Տ. Չեբեյանը:
Տուժածները տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց:










