Կարեն Շահնազարովի ֆիլմն արժանացել է 2012թ. ռուսական լավագույն ֆիլմի կոչմանը

00:23 • 26.01.13

Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագր» ժապավենն արժանացել է ռուսական «Ոսկե արծիվ» կինոմրցանակի՝ 2012թ. լավագույն ֆիլմ անվանակարգում: 

 

«Ոսկե արծիվ» կինոմրցանակը հանձնում է Կինոմատոգրաֆիական արվեստի ազգային ակադեմիան՝ ռեժիսոր Վլադիմիր Նաումովի գլխավորությամբ:
 

Հիշեցնենք, որ «Սպիտակ վագր» ֆիլմը մասնակցել է բազմաթիվ միջազգային կինոփառատոների և արժանացել Capri Art Award մրցանակի՝ Capri, Hollywood կինոփառատոնի շրջանակում։

Հայրենական մեծ պատերազմի մասին պատմող իր ֆիլմի մասին Շահնազարովն ասել էր. «Սա իմ առաջին պատերազմական ֆիլմն է, որով ես հարգանքի տուրք եմ մատուցում իմ հորն ու նրա մարտական ընկերներին, ովքեր միասին են կռվել։ Ինձ շատ է դուր եկել պետերբուրգցի երիտասարդ գրող Իլյա Բոլշովի «Տանկիստ» վեպը, որն էլ ընկած է իմ ֆիլմի հիմքում»: