Երևան-Եղեգնաձոր ճանապարհին վարորդն իրեն դուրս է գցել ավտոմեքենայից, իսկ ավտոմեքենան ընկել է ձորը

12:56 • 26.01.13

Հունվարի 26-ին` ժամը 01:00-ի սահմաններում, «Ֆորդ-Էքսպլորեր» մակնիշի ավտոմեքենան Երևան-Եղեգնաձոր ճանապարհի 81-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, որի ժամանակ վարորդն իրեն դուրս է գցել ավտոմեքենայից և մարմնական վնասվածքով տեղափոխվել Արարատի հիվանդանոց, իսկ ավտոմեքենան ընկել է ձորը:

 

Ոստիկանության կայքը տեղեկացնում է, որ կատարվում է քննություն: