Ցուկերբերգը դրամահավաք կկազմակերպի ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության «ծագող աստղի» համար

11:09 • 26.01.13

Աշխարհի խոշորագույն սոցկայքի՝ Facebook-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը մտադիր է դրամահավաք կազմակերպել ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության անդամ, Նյու Ջերսիի նահանգապետի ընտրությունների թեկնածու Կրիս Քրիսթիի նախընտրական քարոզարշավի համար, հայտնում է Газета-ն՝ հղում կատարելով The Wall Steer Journal-ին։

 

Քրիսթին համարվում է Հանրապետական կուսակցության «ծագող աստղը» նրա քարոզարշավին աջակցելու նպատակով կայանալիք դրամահավաքը կանցկացվի Ցուկերբերգի տանը։ Արդեն հայտնի է, որ Նյու Ջերսիի նահանգապետի ընտրությունները կկայանան այս տարվա նոյեմբերին։
 

Պարբերականն ընդգծում է, որ սա փաստացի առաջին դեպքն է, երբ Ցուկերբերգը բացահայտ կերպով արտահայտում է իր կուսակցական նախասիրությունները և անձամբ մասնակցում է Միացյալ Նահանգների քաղաքական գործընթացին։