Բրազիլիայի գիշերային ակումբներից մեկում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 245-ի (տարբերակ 4)

15:31 • 27.01.13

Բրազիլիայի Սանտա Մարիա քաղաքի Kiss գիշերային ակումբում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով, ըստ նախնական տվյալների, մոտ 90 մարդ է զոհվել, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով G1 Rio Grande do Sul-ին։

Ոստիկանությունը մտավախություն ունի, որ զոհերի թիվը կարող է հասնել 200-ի։

70 դի արդեն դուրս է բերվել ակումբից։ Մոտ 200 տուժած տեղափոխվել է հիվանդանոց։

 

Հրդեհը բռնկվել և տարածվել է հունվարի 27-ի գիշերը, երբ բեմում ելույթ ունեցող երգիչը հրավառ շոու է ներկայացրել։
Հրդեհի ժամանակ ակումբում խուճապ է սկսվել։ Ակումբի անվտանգության աշխատակցի խոսքով՝ միջադեպի ժամանակ ժամանցի վայրում գտնվել է 1000-2000 մարդ։

 


15.44 Բրազիլիայի Սանտա Մարիա քաղաքի Kiss գիշերային ակումբում զոհերի թիվը հասել է 159-ի, հայտնում է Russia Today-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը։ Ակումբն ունեցել է ընդամենը մեկ ելք, ինչի պատճառով էլ դեպքի վայր ժամանած հրշեջները պատի մեջ անցք են արել՝ մարդկանց դուրս բերելու համար։ 

 


16.30 Սանտա Մարիա քաղաքի Kiss գիշերային ակումբում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 200-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Reuters-ին։

 


17.38 Բրազիլիայի Kiss գիշերային ակումբում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 245-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Ֆրանս պրես» գործակալությանը։ Պարզվել է 180 դիակի ինքնությունը։