Բրազիլիայի նախագահը կրճատել է Չիլի այցը՝ Սանտա Մարիայում տեղի ունեցած ողբերգության պատճառով

17:51 • 27.01.13

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը կրճատել է Չիլիում գտնվելու իր այցի ժամկետները՝ Սանտա Մարիա քաղաքի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած ողբերգական միջադեպի պատճառով, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով France Presse գործակալությանը։

 

Այժմ Ռուսեֆը գտնվում է Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում, որտեղ մասնակցում է Եվրոպական Միության 27 երկրների և Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների միության (CELAC) ներկայացուցիչների գագաթնաժողովին։

 

Ներկայում հայտնի է Kiss գիշերային ակումբում հրդեհի հետևանքով 245 զոհի մասին։ Հաստատությունում գտնվել է ավելի քան 2 հազար մարդ։