Բուլղարիայում կայացած հանրաքվեն կարող է անվավեր համարվել

23:12 • 27.01.13

Բուլղարիայում ատոմակայան կառուցելու վերաբերյալ հանրաքվեն կարող է չկայացած համարվել՝ մասնակիցների փոքր թվի պատճառով: Այս մասին հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով France Presse գործակալությանը, որը ներկայացնում է հանրաքվեի նախնական արդյունքները:


Ըստ գործակալության՝ բնակիչների միայն 19.5-20.3% է մասնակցել հանրաքվեին, որի ժամանակ քննարկվում էր Բուլղարիայում նոր ատոմակայան կառուցելու հարցը:


Բուլղարական օրենսդրության համաձայն, հանրաքվեն կայացած է համարվում այն ժամանակ, եթե նրա մասնակիցների թիվն ավելին է վերջին նախագահական ընտրությունների մասնակիցների թվից: 2009 թվականի ընտրությունների մասնակցել է բնակչության 60%-ը:


Ըստ գործակալության տվյալների՝ մասնակիցների 60%-ը կողմ է քվեարկել նրան, որպեսզի երկրում նոր ատոմակայան կառուցվի: Սակայն Բուլղարիայի վարչապետ Բայկո Բորիսովը հայտարարել է, որ անկախ հանրաքվեի արդյունքներից կառավարությունը չունի համապատասխան միջոցներ ատոմակայան կառուցելու համար: