Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհին 4 ավտոմեքենա է դուրս բերվել արգելափակումից

10:52 • 27.01.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 01.03-ին, ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Եղեգնաձոր ավտոճանապարհին` Գեղհովիտ գյուղի մոտակայքում, ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է օգնություն:


Ըստ ԱԻՆ Կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարների ձեռնարկած միջոցառումների արդյունքում թվով 4 մարդատար ավտոմեքենա դուրս է բերվել արգելափակումից և շարունակում է ընթացքը: