ԱՄՆ-ում տարվա պրոդյուսերներ են ճանաչվել «Արգո» ֆիլմի ստեղծողները
ԱՄՆ-ի պորդյուսերների գիլդիան Բեն Աֆլեքին, Ջորջ Քլունիին և Գրանտ Հիսլովին ճանաչել է տարվա պրոդյուսերներ՝ «Արգո» ֆիլմի համար, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Hollywood Reporter կայքին։
Քաղաքական թրիլլերը, որը հիմնված է Թեհրանում ամերիկացի 6 դիվանագետներին կալանքից ազատելու Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) իրական գործողությունների վրա, «Օսկար» մրցանակաբաշխությանն ընդառաջ ավելի շատ մրցանակներ է ստանում։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2012թ. հոկտեմբերի 11-ին։ Տորոնտոյում կինոփառատոնի ժամանակ, որտեղ և տեղի է ունեցել պրեմիերան, նկարահանող խումբն արժանացել էր 10 րոպեանոց հոտընկայս ծափահարությունների։










