Ֆրանսիական և մալիական զորքերը մտել են Տիմբուքտու

19:45 • 27.01.13

Ֆրանսիական և մալիական զորքերը կարողացել են մտել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Տիմբուքտու քաղաք, որը Մալիի հյուսիսում է, հաղորդում է SAPA գործակալությունը` հղում կատարելով Մալիի բանակի ներկայացուցչին:

 

Ավելի վաղ ВВС-ն հաղորդել էր, որ դեպի Տիմբուքտու է շարժվում մեծաթիվ ռազմական շարասյունը: Բացի այդ, իսլամիստ գրոհայինների դիրքերը, ամենայն հավանականությամբ, օդային ռմբահարման են ենթարկվել:


Լույս կիրակի օրվա գիշերը Ֆրանսիայից և Մալիից կազմված զորամիավորումը իսլամիստներին դուրս է շպրտել երկրի արևելքում գտնվող Գաո քաղաքից:


Իսլամիստների վերահսկողության տակ, երկրի հյուսիսի այդ ամենաշատ բնակեցված քաղաքը, մնացել է ավելի քան 10 ամիս:

Ֆրանսիական իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ դեպի Գաո են շարժվում հարևան Նիգերից և Չադից կանչված զորքերը, որոնք պետք է աջակցեն գրավված տարածքը պահելու հարցում:


Դեռ պաշտոնական տվյալներ չկան գրոհի ժամանակ կորուստների մասին, սակայն ֆրանսիական զինվորականները հայտարարում են, որ տասնյակ իսլամիստներ են սպանվել, իսկ Ֆրանսիայի և Մալիի բանակներում կորուստներ չկան: