Այսօր Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է

14:59 • 27.01.13

Յուրաքանչյուր տարի հունվարի 27-ին նշվում է Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը (International Holocaust Remembrance Day), հայտնում է Корреспондент-ը։


Օրը նվիրված է ԽՍՀՄ բանակի զինվորների կողմից 1945թ. հունվարի 27-ին Աուշվիցի (Օսվենցիմ) համակենտրոնացման ճամբարի բանտարկյալների ազատագրմանը և հաստատված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2005թ. նոյեմբերի 1-ին։

 

ՄԱԿ-ի կողմից ընդունվածբանաձևում նշվում է Հոլոքոստի հերքման անթույլատրելիության մասին՝ որպես պատմական իրադարձության, ինչպես նաև կոչ է պարունակվում զարգացնել եղեռնի վերաբերյալ կրթական ծրագրերն ու պահպանել որպես պատմական հուշարձաններ այն վայրերը, որտեղ տեղի են ունեցել հրեաների զանգվածային ջարդերը։

 

Առաջին անգամ Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն ամբողջ աշխարհում նշվել է 2006թ., սակայն որոշ երկրներ նշել են այդ օրը նաև նախկինում։