Մեքսիկայում փնտրում են համերգից հետո անհետացած Kombo Kolombia խմբի անդամներին
Մեքսիկայի ոստիկանությունը փնտրում է Իդալգո քաղաքում կայացած համերգից հետո անհետացած 20 երաժիշտներին, հայտնում է BBC-ն։
Kombo Kolombia խմբի 12 անդամներն ու նրանց ուղեկցող 8 անձինք չեն պատասխանում հարազատների հեռախոսազանգերին, նրանց մասին ոչինչ հայտնի չէ։
Երբ երաժիշտների բարեկամները ժամանել են համերգի անցկացման վայր, ապա հայտնաբերել են այնտեղ միայն խմբի անդամների դատարկ մեքենաները։
Վերջին տարիներին մեքսիկացի երաժիշտները հաճախ են դառնում հանցավոր խմբավորումների զոհը։ Ընդ որում՝ նրանցից շատերը կատարում են նարկոբարոնների կյանքի մասին երգեր։
Ինչպես նշում են տեղական ԶԼՄ-ները, անհետացած խումբը հաճախ ելույթ էր ունենում նրանց կողմից վերահսկվող ակումբներում։










