Մոսկվայում կույր տղամարդն ընկել է մետրոյի գծերի վրա (տեսանյութեր)

14:05 • 27.01.13

Համացանցում է հայտնվել Մոսկվայի մետրոյում հունվարի 25-ի երեկոյան տեղի ունեցած միջադեպի տեսագրությունը, երբ կույր երիտասարդն ընկել էր մետրոյի գծերի վրա, հայտնում է Взгляд-ը։
 

Դեպքը տեղի էր ունեցել Մայակովսկայա կայարանում։ Բարեբախտաբար, գնացքը հասցրել էր ժամանակին կանգ առնել և տղամարդը չի տուժել։