Նյու Յորքի քաղաքապետը 350 մլն դոլար է նվիրաբերել իր համալսարանին

10:44 • 27.01.13

Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը 350 մլն դոլար է նվիրաբերել այն համալսարանին, որն ավարտել է 1964թ.-ին, հայտնում է Взгляд-ը։


Այդկերպ, Բալտիմոր քաղաքում գտնվող Ջոն Հոփքինսի անվան համալսարանին բազում տարիների նվիրաբերությունների թիվը հասել է 1 մլրդ դոլարի, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։

 

«Աշխարհում չկա մեկ այլ այսպիսի համալսարան, որն իր հետազոտություններով և նորարարական գաղափարներով  այդքան օգուտ կբերեր մարդկանց հասարակական առողջապահության ոլորտում»,- շաբաթ Twitter-ի իր էջում գրել է Բլումբերգը։

 

Քաղաքապետի ներկայացուցիչներն արդեն հայտնել են, որ 250 մլն-ը համալսարանը կտրամադրի բժշկության և առողջապահության ոլորտում ուսանողների կրթությանն ու իր նախագծերի կյանքի կոչմանը, իսկ մնացած գումարով  առաջիկա 10 տարիների ընթացքում Բլումբերգի անվան կրթաթոշակներ կտրամադրվեն լավ սովորող ուսանողներին։

 

Հեղինակավոր Forbes ամսագրի համաձայն՝ Բլումբերգի կարողությունը գնահատվում է 22 մլրդ դոլար, և նա աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 20-րդ տեղը։