Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն այսօր կդադարեցնի չոր հացադուլը
ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցությա նախագահ Պարույր Հայրիկյանը, ով հունվարի 25-ից եռօրյա չոր հացադուլով (ո՛չ հաց, ո՛չ ջուր) միացել էր արդեն 7-րդ օրը հացադուլ անող նախագահի մեկ այլ թեկնածու Անդրիաս Ղուկասյանին, հացադուլը կդադարեցնի այսօր երեկոյան, ինչպես ինքն էր հայտարարել:
Tert.am–ի հետ զրույցում Պարույր Հայրիկյանը հաստատեց տեղեկությունը՝ ավելացնելով, որ առողջական վիճակը լավ է։
Նա «Հայրիկեան Նախագահ» Facebook-ի էջում հայտարարություն է տարածել, որ հացադուլը դադարեցնելուց առաջ ևս մեկ անգամ կայցելի Անդրիաս Ղուկասյանին:
Նա մասնավորապես գրել է.
Հացադուլիս երրորդ օրն է։ Կեանքումս առաջին անգամ է, որ առանց ջրի մէկ օրից աւել եմ գոյատեւում լիարժեքօրէն մասնակցելով ընթացիք գործերին, կատարելով թէ մտաւոր եւ թէ մարմնական աշխատանքները։ Այսօր մարզանքս չարեցի․ սրտիս շրջանում ճնշուածութիւն կար։ Ընդհանրապէս խորհուրդ են տալիս չուտելու ժամանակ շատ ջուր խմել, բայց քանի օր Անդերաս Ղուկասեանի անժամկետ հացադուլին սատարում եմ միայն եռօրեայ հացադուլով, որոշեցի գնալ չոր տեսակի կիրառման ճանապարհով։ Քիչ անց եւս մէկ անգամ կայցելեմ իրեն․․․ Ի դէպ, քայլս վարակիչ է դարձել եւ նոյնիսկ կարող է շարունակական լինել։ Երեկ Շանթ Յարութիւնեանն ասաց, որ իմ աւարտելու պահից ինքն է ազդարարելու եռօրեայ հացադուլ։
Եւրոպական մասնագիտական կազմակերպութեան հարցումներով, չնայած ես թեկնածուների շարքում երրորդն եմ, սակայն մէկ այլ՝ քաղաքական գործի համար կարեւորագոյն անուանակարգում՝ ծրագրերի նկատմամբ ժողովրդի վերաբերմունքի ոլորտում՝ ա ռ ա ջ ա տ ա ր ը։
Այսինքն՝ եթէ առաջադրուած ծրագրերի նկատմամբ ժողովրդի ունեցած վերաբերմունքով այսօր որոշուեր առաջատար քաղաքական գործիչը (իսկ դա որպէս կանոն, հիմնական չափորոշիչն է), ապա մենք մտածելու բան չէինք ունենայ․․․
Բայց փաստ է, ու դա հաստատւում է նաեւ մեր մարդկանց կատարած անաչառ հարցումներով, որ ծրագիր-քաղաքական գործիչը մի քանի անգամ աւելի շատ ձայներ ունի քան մարդ-քաղաքական գործիչը։ Այդ տարբերութիւնը կարող էր նոյնիսկ մի քանի տասնեակ տոկոսով արտայայտուել, բայց երբ մի քանի հարիւր տոկոս է, պէտք է ենթադրել, որ մարդիկ ոչ բնականոն իրավիճակում են՝ վախեցած կամ ․․․ Այս կամ-ն է որ պէտք է արագ պարզենք ու արագացնենք մադ-գործիչ եւ ծրագիր գործիչ վարկանիշների ներդաշնակումը»։










