Ռոբերտ Պատինսոնը կարող է դառնալ Ջեյմս Բոնդի նոր դերակատար

17:15 • 27.01.13

«Բոնդիանայի» շարունակության դեպքում Դենիել Քրեյգին կարող է փոխարինել Ռոբերտ Պատինսոնը, համենայն դեպս, դա են պնդում անձամբ Քրեյգը և «OK» ամսագիրը, հայտնում է loveradio.ru-ն:

 

Քրեյգը կարծում է, որ Պատինսոնը լիովին համապատասխանում է Ջեյմս Բոնդի դերին, և պայմանագրի ավարտից հետո հաճույքով կփոխանցի նրան իր սիրելի դերը։ Բացի այդ, Քրեյգն ասել է Պատինսոնին, որ իրեն հաճելի կլինի իր գործը փոխանցել նման համակրելի երիտասարդ բրիտանացու, ինչով էլ շոկի մեջ է գցել նրան, քանի որ, ինչպես պարզվել է, Պատինսոնն իր կուռքից նման հաճոյախոսություն չէր սպասում։

 

Արևմտյան ԶԼՄ-ները միաձայն պնդում են, որ հենց Քրեյգն է խորհուրդ տվել պրոդյուսերներին ուշադրություն դարձնել հեռանկարային և լիովին այդ դերի համար պատրաստ Պատինսոնի վրա։