Ճապոնական ծովում նավի աղետի պատճառով 20 նավաստի է անհետ կորել
Ճապոնական ծովում կողաշրջվել է ռուսական Шанс-101 ձկնորսական նավը, որի անձնակազմը բաղկացած է 19 ռուսաստանցիներից և 11 ինդոնեզացիներից, հաղորդում է РИА Новости գործակալությունը` հղում կատարելով ՌԴ ԱԻՆ-ին, որի տեղեկություններով 20 մարդ անհետ կորած են:
Անհայտ կորածների շարքում ՌԴ 13 և Ինդոնեզիայի 7 քաղաքացիներ են նշվում:
Անձնակազմի մնացած 10 անդամներով փրկարական լաստանավը ռուսական «Անատոլի Տորկինով» նավի կողմից հայտնաբերվել է ժ 15:40-ին: Իսկ Шанс-101 ձկնորսական նավը հայտնաբերվել է 15:20-ին:
Որոնողափրկարարական աշխատանքները իրականացվում են 4 նավերով, դրանց է գումարվում նաև ՌԴ ԱԻՆ-ի կողմից դեպքի շրջան ուղարկած «Ատլաս» նավը, իսկ վաղը որոնողափրկարարական աշխատանքներ կիրականացվի նաև ավիացիայի, այդ թվում և ԱԻՆ ուղղաթիռների միջոցով:










