Աֆրիկյան երկրները Մալի կուղարկեն 7.7 հազ. զինվոր

10:29 • 27.01.13

Աֆրիկյան երկրները Մալի կուղարկեն 7.700 զինվոր՝ այդ երկրի կառավարական զորքերին օգնության նպատակով, որոնք պայքարում են հյուսիսը զավթած իսլամիստների դեմ։ Այս մասին, Взгляд-ի փոխանցմամբ, հայտարարել է Կոտ դ’Իվուարի պաշտպանության նախարար Սումայլա Բակայոկոն։

 

Համապատասխան հայտարարությունը նա արել է Արևմտյան Աֆրիկայի տնտեսական միության անդամ երկրների պաշտպանության նախարարների արտահերթ նիստում, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։

 

Նախարարի խոսքով՝  միության անդամ երկրները կուղարկեն ընդհանուր առմամբ 5.7 հազ. զինվոր և ևս 2.000 զինվոր կուղարկվի Չադից, որը չի համարվում կազմակերպության անդամ։

Միևնույն ժամանակ, Մալիի հյուսիսը զավթած իսլամիստների դեմ պայքար է մղում  2.4 հազ. ֆրանսիացի զինվոր։