ԱՄՆ-ում ցուցադրվել է «Մարգարտե ականջօղով աղջիկը» (լուսանկարներ)
ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքում երեկ բացվել է հոլանդական կերպարվեստին նվիրված ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են Ռեմբրանդտի, Ֆրանս Հալսի, Յան Սթենի և այլ նկարիչների մոտ 200 գլուխգործոցներ, հայտնում է buro247.ru-ն։
Սակայն, Դե Յանգի թանգարան այցելելու հիմնական պատճառը, հավանաբար, կլինի Յան Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավը։ Կարելի է ենթադրել, թե ինչպիսի հերթեր կգոյանան այս ցուցադրության համար, քանի որ վերմեերյան կտավը, որը հաճախ անվանում են «հյուսիսային» կամ «հոլանդական Մոնա Լիզա», տեսնել կցանկանան ոչ միայն արվեստը գնահատողները, այլև համանուն ֆիլմի սիրահարները։
Հոլանդական կերպարվեստի շարժական ցուցադրությունը կտևի մինչև հունիսի 2-ը։
Ցուցահանդեսում ներկայացված են՝

Յան Սթեն «Խրախճանք նկարչի տանը», 1668-1670

Կորնելիս Վիսխեր «Մեծ կատու», 1657

Լամբերտ Դոմեր, Salt Flats at Le Croisic, 1671-1673










