Լոնդոնում բացվել է «Աննա Կարենինա» ֆիլմի հագուստների ցուցահանդեսը (լուսանկարներ)

15:14 • 28.01.13

Ռեժիսոր Ջո Ռայթի «Աննա Կարենինա» ֆիլմի ամենավառ հագուստները, որոնք կրել է դերասանուհի Կիրա Նայթլին, արժանացել են Լոնդոնում առանձին ցուցադրության, հայտնում է Euromag-ը։

 

Ցուցադրության վայր է ընտրվել Ռիչմոնդում գտնվող Ham House-ը, որտեղ էլ տեղի է ունեցել նկարահանումների մեծ մասը, այդ իսկ պատճառով այս վայրը հատուկ նշանակություն ունի ֆիլմը ստեղծողների համար։

 

Հանրության համար ցուցադրությունը բաց կլինի մինչև ապրիլի 4-ը, իսկ առնվազն մեկ ամիս անց պարզ կդառնա, թե  ցուցադրվող նմուշները հագուստի նկարիչ Ժաքլին Դյուրանին կբերեն «Օսկար» մրցանակ, թե ոչ։