Barnes & Noble-ը կփակի իր խանութների մեկ երրորդը. մարդիկ նախընտրում են էլեկտրոնային գրքեր

18:46 • 28.01.13

ԱՄՆ-ում Barnes & Noble գրախանութների խոշոր ցանցն առաջիկա տասնամյակում պատրաստվում է փակել իր խանութների գրեթե մեկ երրորդը, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով The Wall Street Journal-ին։


«Տասը տարի անց մենք կունենանք 450-500 խանութ»,- ասել է ընկերության թոփ մենեջեր Միթչել Քլիփերը։


Հունվարի 23-ի դրությամբ՝ Barnes & Noble-ն ունի 689 գրախանութ, այդպիսով, ընկերությունը տարեկան կփակի մոտավորապես 20 խանութ։


Ընկերության խնդիրները սկսվել են գրեթե 4 տարի առաջ՝ էլեկտրոնային գրքերի հեղինակության աճով պայմանավորված։


2009թ. սկսած ընկերությունը սկսել է փակել խանութները, չնայած որ մինչ այդ տարեկան բացում էր 30 նոր խանութ։ 2008թ. Barnes & Noble-ն ուներ ռեկորդային թվով խանութ՝ 726։