Հռոմի պապի արձակած խաղաղության աղավնու վրա ճայ է հարձակվել (լուսանկարներ)

17:59 • 28.01.13

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը Վատիկանի դղյակի պատուհաններից մեկից ազատ է արձակել Աստծո Հոգին և խաղաղությունը խորհրդանշող աղավնիներին, որոնցից մեկի վրա անսպասելիորեն մի ճայ է հարձակվել, հայտնում է Взгляд-ը։

 

Ճայը փորձել է կտցահարել խեղճ աղավնուն, սակայն վերջինս կարողացել է պաշտպանվել Վատիկանի դղյակի սյուների արանքում։

 

Բազմաթիվ հավաքվածներ այս միջադեպն ընդունել են որպես այլաբանություն՝ բարի նպատակները բախվում են մութ ուժերի ագրեսիային և դիմակայությանը։ Բարեբախտաբար, այս անգամ «բարին» կարողացել է գտնել ճիշտ ուղին ու անվնաս դուրս գալ վտանգավոր կոնֆլիկտից։