Բրազիլական ողբերգության բերումով 3 մարդ է ձերբակալվել

18:54 • 28.01.13

Բրազիլիայի ոստիկանությունը հայտնել է, որ 3 մարդու է ձերբակալել Սանտա Մարիա քաղաքի KIss ակումբում տեղի ունեցած ողբերգության գործով, որի հետևանքով 230-ից ավելի մարդ է զոհվել, հայտնում է Associated Press-ը:

 

Քննիչներն ընդգծել են, որ ձերբակալությունները «հետաքննչական նպատակներով են» իրականացվել: Այժմ որոնվում է նաև 4-րդը: Նրանց մասին տեղեկություններ չեն հաղորդվել, սակայն արտասահմանյան ԶԼՄ-ներում նշվում է, որ խոսքն ակումբի տիրոջ և նվագախմբի 2 անդամների մասին է:

Միևնույն ժամանակ սկսվել են ուսանողական խնջույքի ժամանակ զոհվածների հուղարկավորությունները: