Ինդոնեզացի բռնցքամարտիկը մրցահարթակի վրա կորցրել է գիտակցությունն ու մահացել

11:51 • 28.01.13

Ինդոնեզիայի բռնցքամարտի առաջնությունն ավարտվել է ողբերգությամբ:

 

Մենամարտերից մեկի ժամանակ մարզիկ Թուբագուս Սակտին 8-րդ ռաունդում կորցրել է գիտակցությունն ու վայր ընկել: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, 17-ամյա բռնցքամարտիկն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, բժիշկներին, սակայն, չի հաջողվել փրկել նրա կյանքը: Բժիշկների խոսքով` մահվան պատճառը ուղեղում արյունազեղությունն էր: