Բրազիլիայում եռօրյա սուգ է՝ ի հիշատակ դիսկոտեկում բռնկված հրդեհի 233 զոհերի

09:09 • 28.01.13

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռոուսեֆը երկրում եռօրյա սուգ է հայտարարել՝ Սանտա Մարիա քաղաքի դիսկոտեկում տեղի ունեցած ողբերգությունից հետո. տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։


Բրազիլիայի
նախագահն ընդհատել է Չիլի այցելությունը և մեկնել Սանտա Մարիա՝ հանդիպելու զոհվածների հարազատներին և վիրավորներին։ Նախագահը խոստացել է հնարավորը՝ նրանց ցավը մեղմելու համար։


Հիշեցնենք, որ
Սանտա Մարիա քաղաքում գտնվող Kiss դիսկոտեկում երեկ բռնկված հրդեհի հետևանքով 233 մարդ էր զոհվել։


Բրազիլիայում
շոկի մեջ են պատահածից։ Երկրի հարավային Ռիու Գրանդի դու Սուլ նահանգում, որտեղ էլ գտնվում է 270.000 բնակչություն ունեցող Սանտա Մարիա քաղաքը, 7-օրյա սուգ է հայտարարված, իսկ հենց Սանտա Մարիայում սուգը կտևի մինչև 30 օր։