Ճապոնական ծովում որոնողական աշխատանքները շարունակվում են. խորտակված ռուսական նավից փրկվել է 15 նավաստի (տեսանյութ)
լուսանկարը՝ НТВ-ի
Ճապոնական ծովում շարունակվում են խորտակված «Շանս-101» ձկնորսական նավի անձնակազմի որոնողափրկարարական աշխատանքները, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը: Նավում 30 մարդուց բաղկացած անձնակազմ է եղել՝ ՌԴ 19, Ինդոնեզիայի 11 քաղաքացիներ:
Առայժմ փրկվել է 15 ձկնորս: Նրանք պատմել են, որ 8 մարդ, որոնք իրենց հետ եղել են փրկարար մակույկում, մահացել են ցրտահարվելու հետևանքով: Եվս 7 նավաստիների ճակատագիրն անհայտ է:
Նավաստիները նավաբեկության պատճառ են նշել «ալիքի հարվածը նավի աջ կողին»: Քննիչները 2 հիմնական տարբերակներ են դիտարկում՝ ծովային նավագնացության կանոնների խախտում և նավի տեխնիկական անսարքություն:
Խուզարկումներ են անցկացվել նավատեր-ընկերության գրասենյակում՝ Վլադիվոստոկ քաղաքում:










