Չիկագոյում կինը փոխհրաձգությունների արդյունքում կորցրել է իր բոլոր երեխաներին

00:44 • 28.01.13

Չիկագոյում փոխհրաձգության արդյունքում 5 մարդ է մահացել: Նրանց թվում է եղել 34-ամյա մի տղամարդ, որի մայրը՝ Շիրլի Չեմբերսն իր մյուս 3 երեխաներին կորցրել էր նմանատիպ իրավիճակներում: Այս մասին հայտնում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:


Ռոննի Չեմբերսը ընտանիքի ամենակրտսեր անդամն էր: Նա մահացել էր գլխի հրազենային վնասվածքից, որը նա ստացել էր մեքենայի մեջ նստած ժամանակ:


Այսպիսով Շիրլի Չեմբերսը, որի 2 որդիները և աղջիկը մահացել էին նմանատիպ իրավիճակներում, զրկվել էր իր վերջին երեխայից:


«Այժմ ես կորցրեցի ամեն ինչ՝ Ռոննին իմ երեխաներից վերջինն էր»,- պատմել է նա:


Նրա ավագ որդուն՝18-ամյա Կառլոսին, գնդակահարել էին 1995 թվականին: Հինգ տարի հետո սպանել էին կնոջ 15-ամյա աղջկան և նրա երկրորդ որդուն: