Չինական կենդանաբանական այգու այցելուները սպանել են գրեթե բոլոր կոկորդիլոսներին
Հարավչինական Գուանդուն նահանգի Շենչժեն քաղաքի կենդանաբանական այգու այցելուների անհագուրդ հետաքրքրության կենտրոնում են հայտնվել անշարժացած կոկորդիլոսները: Հատկապես հետաքրքրասերները ցանկացել են պարզել, թե ինչու են կենդանիները սատկած ձևանում կամ այդքան ննջում և ամբողջ օրը որևէ շարժում չեն անում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Որոշ այցելուներ կասկածներ են տարածել, թե վանդակում ոչ թե վտանգավոր կենդանիներ են, այլ դրանց խրտվիլակները:
Վախենալով վանդակ մտնել` չինացիները սկսել են կոկորդիլոսների վրա քարեր նետել: Նման «բնափորձերի» հետևանքով սպանվել են վանդակի գրեթե բոլոր կոկորդիլոսները:
Կոկորդիլոսներն անկասկած կենդանի էին, սակայն վտանգավոր գիշատիչները տեսնելու եկածները դժվար թե գիտեին, որ սառնարյունները տարվա այդ եղանակին ձմեռային քուն են մտնում:
Ավելի քան 12 կենդանիներից այդ «փորձություն-փորձանքը» վերապրել են միայն 2-ը, և դա էլ միայն արտաքին զննումից է հնարավոր ասել, քանի որ մինչև գարուն կենդանիները քնած կլինեն, և այդ երկուսի կենդանի լինելու հանգամանքը կասկածի տակ կլինի մինչև գարուն:










