Պենտագոնը մտադիր է 5 անգամ ավելացնել կիբեռանվտանգությանն ուղղված ծախսերը

11:40 • 28.01.13

ԱՄՆ ռազմական գերատեսչությունը՝ Պենտագոնը, հաստատել է կիբեռանվտանգությանն ուղղված ծախսերն ավելացնելու որոշումը։ Այս ոլորտի համար ծախսերն առաջիկա տարիներին կաճեն 5 անգամ, տեղեկացնում է Газета-ն՝ The Washington Post-ին հղումով։


Այսկերպ՝ գերատեսչությունը հույս ունի ապահովել ԱՄՆ կառավարության համակարգչային համակարգի անվտանգությունը՝ արտասահմանյան հարձակումներից։
 

Բացի այդ, էապես ավելանալու է պաշտպանական գերատեսչության կիբեռ բաժնի աշխատակիցների թիվը։
 

Ներկա դրությամբ բաժնում աշխատում է 900 մարդ, սակայն աշխատակիցների թիվը կավելացվի ինչպես զինվորականներով, այնպես էլ քաղաքացիական անձանցով՝ հասնելով 4.000-ի։