ՌԴ-ն Սիրիայի հարցում իր դիրքորոշման վերաբերյալ Արևմուտքից կոռեկտ մեկնաբանություններ է ակնկալում
Ռուսաստանն ակնկալում է, որ Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում իր գործընկերներն ավելի կոռեկտ կարտահայտվեն ռուսական կողմի դիրքորոշումը մեկնաբանելիս. ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ակնկալում եմ, որ այլ երկրների մեր գործընկերներն ավելի փաստարկված և կոռեկտ կմեկնաբանեն Սիրիայում գործողությունները՝ մեր տեսանկյունից»,- ասել է Լավրովը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի այն հայտարարությունը, թե Ռուսաստանի դիրքորոշումը Սիրիայի հարցում փոխվել է, և ՌԴ-ն «հիասթափված է» Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմից։










