Թուրքիայում ֆուտբոլային խաղի ժամանակ սողանքի հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել

15:39 • 28.01.13

Թուրքիայի ֆուտբոլի դաշտերից մեկում սողանքի հետևանքով առնվազն 7 մարդ զոհվել է, որտեղ այդ պահին անցկացվում էր տեղական սիրողական խմբերի հանդիպումը, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով France Presse-ին։


Միջադեպը տեղի է ունեցել Շըրնաք քաղաքում, որը համանուն նահանգի վարչական կենտրոնն է։


Անձրևների հետևանքով առաջացած սողանքի զոհն են դարձել ինչպես մարզիկները, այնպես էլ հանդիսատեսը, նշում է գործակալությունը։ Երեք մարդ ստացել է վնասվածք, ևս մեկը համարվում է անհայտ կորած։