«Օսվալդ» արևադարձային ցիկլոնը ջրհեղեղ է առաջացրել ավստրալական Քուինսլենդում

10:34 • 28.01.13

Ավստրալիայի Քուինսլենդ նահանգին պատուհասած «Օսվալդ» արևադարձային ցիկլոնի հետևանքով հեղեղվել են հարյուրավոր տներ, մի քանի մարդ համարվում է անհայտ կորած, առնվազն մեկ մարդ մահացել է, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով BBC-ին։


Հյուսիս-արևելյան շրջանի մայրաքաղաք Բրիսբենում ջրհեղեղը սպառնում է 5 հազար տների և մասնավոր տարածքների։ Ցիկլոնն իր հետ բերել է ոչ միայն հորդառատ անձրևներ, այլև տորնադո։ Երկու տարի առաջ Քուինսլենդում ջրհեղեղների զոհն է դարձել 35 մարդ։


Ջրի մակարդակը բարձրացել է նաև հարևան Նոր Հարավային Ուելսում, որտեղ շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ։