Փարիզում գեյ-ամուսնությունների կողմնակիցների ցույց է տեղի ունեցել
Այսօր Փարիզի փողոցներ են դուրս եկել միասեռ ընտանիքների հազարավոր կողմնակիցներ, որոնց նպատակն է աջակցել նախագահ Օլանդի առաջարկած փոփոխությանը, հաղորդում է BBC-ն:
Այս տարվա ամռանը Ֆրանսիայում նախատեսվում է օրինականացնել միասեռական միությունները և գեյ-զույգերին երեխաներ որդեգրելու իրավունք տալ:
Ներկայում Ֆրանսիայում արդեն արտոնվել են միասեռ զույգերի քաղաքացիական միությունները:
Հունվարի 13-ին Փարիզում բազմահազարանոց ցույցեր տեղի ունեցան Օլանդի առաջարկած փոփոխությունների դեմ: Ակցիային իր աջակցությունը բերեցին Կաթոլիկ եկեղեցին և մի շարք աջ կուսակցություններ:










