7 տարի կոմայի մեջ գտնվող Արիել Շարոնն արձագանքել է
լուսանկարը՝ AP-ի
Յոթ տարի կոմայի մեջ գտնվող Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնն ուղեղի «զգալի» ակտիվության նշաններ է դրսևորել, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով նրա բժիշկների հայտարարությունը:
Ամերիկացի և իսրայելցի բժիշկների թիմն արձանագրել է, որ նրա ուղեղն արձագանքում է արտաքին գրգռիչներին: Իսկ ուղեղի ակտիվությունն ուժգնացել է, երբ նախկին վարչապետին ցույց են տվել իր ընտանիքի անդամների լուսանկարները և միացրել որդու ձայնով ձայներիզ:
84-ամյա Շարոնը 2006-ին կոմայի մեջ էր հայտնվել կաթվածից հետո: Այդ ժամանակից նա գոյատևում է արհեստական շնչառության սարքի միջոցով:










