Հայաստան կժամանի ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն

16:45 • 28.01.13

Երկօրյա պաշտոնական այցով այսօր Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունը, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

 

Այցի շրջանակում հունվարի 29-ին՝ ժամը 09:30-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա Սերգեյ Շոյգուի դիմավորման հանդիսավոր արարողությունը և հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: