Իսպանացի օրենսդիրները տուգանվել են խորհրդարանի նիստի ժամանակ համակարգչային խաղ խաղալու համար
Իսպանիայի խորհրդարանում ներկայացված Ազգային կուսակցության անդամներ Բարտոլոմե Գոնսալեսն ու Մարիա Իսաբել Ռեդոնդոն տուգանվել են 300-ական եվրոյով՝ նիստերից մեկի ժամանակ պլանշետային համակարգչով բառախաղ խաղալու համար։
Ինչպես նշում է Euromag-ը՝ հղում կատարելով Espanarusa կայքին, միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 27-ին, երբ Իսպանիայի խորհրդարանում քննարկվել է 2013թ. հարկային միջոցների մասին օրենքի ընդունումը։
Գոնսալեսին ու Ռեդոնդոյին քննարկումների ամենաթեժ պահին «բռնացրել» են բառախաղ խաղալիս։ Այնուհետև մի լուսանկար է հրապարակվել, որում հստակ երևում է, թե ինչպես են օրենսդիրները պլանշետի հատուկ հավելվածի միջոցով իրար հետ խաղում։
Կարգազանց օրենսդիրների համար տուգանքը սահմանել է հենց նրանց կուսակցության ղեկավարությունը։ Իսկ Գոնսալեսն ու Ռեդոնդոն պաշտոնապես ներողություն են խնդրել և համաձայնել վճարել 300-ական եվրոն։










