Ամերիկացիները Քլինթոնի դերում ցանկանում են տեսնել Մերիլ Սթրիփին
Ամերիկացիների մեծ մասը ցանկանում է, որպեսզի նախկին առաջին տիկնոջ, ներկայիս պետքարտուղարի և ԱՄՆ հնարավոր ապագա նախագահ Հիլարի Քլինթոնի դերը մարմնավորի հայտնի դերասանուհի Մերիլ Սթրիփը: Այս մասին փաստում են CBS հեռուստաընկերության կողմից արված սոցհարցման տվյալները, փոխանցում է Риа Новости-ն:
Հարցվածների 40%-ը կարծում է, որ Սթրիպը Քլինթոնի դերի լավագույն թեկնածուն է, 18%-ը պաշտպանում է Գլեն Քլոուզի թեկնածությունը, 8%-ը՝ Սյուզան Սերենդոնի, 7%-ը՝ Հելեն Միրրենի, իսկ 6% գտնում է, որ այդ դերին կհամապատասխանի Կիրստեն Դանստը:
Վերջին շրջանում Վաշինգտոնում լուրեր էին պտտվում, որ նախատեսվում են «Ռոդեմ» անվանումով նոր ֆիլմի նկարահանումներ (Ռոդեմը Քլինթոնի օրիորդական ազգանունն է): Ըստ տեղեկությունների՝ ֆիլմը կսկսվի այն ժամանակահատվածից, երբ Հիլլարի Ռոդեմը երկընտրանքի մեջ էր՝ Վաշինգտոնի իր կարիերայի և հավակնոտ Բիլլ Քլինթոնի նկատմամբ սիրո միջև:
Սթրիփի թեկնածությունը հավելյալ աջակցություն է ստացել, որովհետև հեռուստաընկերությունը նշել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Բիլլ Քլինթոնն իր կնոջ դերում տեսնում է հենց նրան:
Այս հարցմանը մասնակցել է շուրջ 1.179 մարդ:










