Հայ քանդակագործն սկսել է աշխատել Դեդ Հասանի հուշարձանի նախագծերի վրա

12:15 • 29.01.13

Քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի (Դեդ Հասանի) մերձավորները Նովոսիբիրսկում բնակվող հայ քանդակագործ Արամ Գրիգորյանին պատվիրել են ստեղծել Դեդ Հասանի հուշարձանը. այդ մասին տեղեկությունները «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում հաստատել է Գրիգորյանը։

 

Քանդակագործը չի հասկանում, թե ինչո՞ւ է լրատվամիջոցներում աղմուկ բարձրացել հուշարձանի կառուցման շուրջ։ «Երբ բժիշկը բուժում է, չի հարցնում, թե հիվանդն ով է։ Նա պարզապես բուժում է։ Այդպես եմ և ես»,-ասել է Գրիգորյանը։


Արամ Գրիգորյանն այստեղ տարօրինակ ոչինչ չի տեսնում։ «Ես ծնվել են Հայաստանում։ Ես գիտեմ եզդիների պատմությունը (Դեդ Հասանը եզդի է), և ինձ ավելի հեշտ է ստեղծագործել եզդիների կանոններով»,-ասել է Գրիգորյանը։


2009թ.-ին նա արդեն հոբելյանական մեդալ պատրաստել է Դեդ Հասանի պատկերով։ «Ասացին, որ նա շատ է հավանել։ Դրանից հետո նա ցանկանում էր հանդիպել ինձ հետ»,-պատմել է քանդակագործը։

 

Քանդակագործը նշել է, որ երկու էսքիզ է պատրաստել, որոնք արդեն ուղարկել է Ուսոյանի հարազատներին։
 Դրանցից մեկը, համաձայն նախագծի, լինելու է 3.5 մետր։ Պատկերված է լինելու Ասլան Ուսոյանը՝ ոտքից գլուխ, աստղ, որի առջև խոնարհվում են եզդիները, հրեշտակ, որը ողբում է Ուսոյանի մահը, և երկու «գողական» աստղեր, որոնք ցույց են տալու Ուսոյանի կապը քրեական աշխարհի հետ։

 

Երբ Ուսոյանի մերձավորները հաստատեն նախագծերը, հայ քանդակագործը կսկսի աշխատանքը։