Fendi նորաձևության տունը կֆինանսավորի Հռոմի շատրվանների վերականգնումը

12:21 • 29.01.13

Իտալական Fendi նորաձևության տունը կֆինանսավորի Հռոմի որոշ շատրվանների վերականգնման աշխատանքները, որոնցից առաջինը կլինի հայտնի Տրեվի շատրվանը, հայտնում է buro247.ru-ն։


Նախատեսվում է, որ մասշտաբային նախագիծը կավարտվի 2015թ., Fendi նորաձևության տան 90-ամյակին նվիրված մեծ ցուցադրությամբ։


Շատրվանների վերականգնման 4-ամյա նախագծի մանրամասները ներկայացվել են մամուլի ասուլիսի ժամանակ, որին մասնակցել են Սիլվիա Ֆենդին, ընկերության կրեատիվ տնօրեն Կարլ Լագերֆելդը, գործադիր տնօրեն Պյետրո Բեկարին և քաղաքապետ Ջանի Ալեմանոն։


Նախատեսվում է նախագծի շրջանակում հրատարակել Լագերֆելդի լուսանկարների գիրքը, որն ամբողջովին նվիրված կլինի Իտալիայի մայրաքաղաքի շատրվաններին։


Շատրվանի վերականգնումը պետք է սկսվի գարնանը։ Ինչ վերաբերվում է մյուս 4 շատրվաններին, ապա նրանց անունները և վերականգնման ժամկետները դեռևս հայտնի չեն։