Թումանյանում հրդեհից հետո գտել են 82-ամյա տանտիրուհու այրված դին
Ոստիկանության Թումանյանի բաժնում հունվարի 28-ին՝ ժամը 21.00-ին, ահազանգ է ստացվել, որ Թումանյան քաղաքի Էնգելսի փողոցի թիվ 2 շենքում հրդեհ է բռնկվել, որը մարվել է նույն օրը, ժամը 22.15-ին` հրշեջ 2 մարտական հաշվարկների ուժերով:
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, բնակարանում հայտնաբերվել է տանտիրուհու՝ 1931 թ. ծնված Լիզա Բաբայանի այրված դիակը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:










