Գեղարքունիքում 15-ամյա աղջիկը թունավորվել է շմոլ գազից
Հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հունվարի 28-ին՝ ժամը 21.00-ին, հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երանոս գյուղի 15-ամյա մի բնակչուհի:
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության ծառայությունից, պարզվել է, որ նույն օրը, ժամը՝ 19.30-ի սահմաններում, աղջիկը թունավորվել է իրենց տան լոգարանում լողանալու ժամանակ ջրատաքացուցիչից «շմոլ» գազի արտահոսքից:
Կատարվում է հետաքննություն:










