Թոմ Ֆորդն ու Ջասթին Թիմբերլեյքը հայտարարել են համագործակցության մասին (տեսանյութ)

16:43 • 29.01.13

Դիզայներ Թոմ Ֆորդը երգիչ Ջասթին Թիմբերլեյքի նոր «The 20/20 Experience» ալբոմի ոճաբանն է, հայտնում է buro247.ru-ն։

 

Բացի ալբոմի շապիկից, դիզայները մշակել է նաև երգչի կերպարը «Suit & Tie» երգի տեսահոլովակում, որտեղ Թիմբերլեյքը հայտնվում է նախ կաշվե կոշիկներով, փողկապով՝ ցուցադրելով Tom Ford ապրանքանիշը, իսկ այնուհետ՝ սմոքինգով։


Ալբոմի վրա աշխատելիս դիզայները նշել է, որ Ջասթինը բնատուր ոճի և անհավանական տաղանդի տեր մարդ է։