Աբրամովիչը պատմական հավաքածու է գնել. Bloomberg
Ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչը և նրա քաղաքացիական կինը՝ Դարյա Ժուկովան, գնել են ռուսաստանցի գեղանկարիչ Իլյա Կաբակովի գործերի հավաքածուն, ում աշխատանքները բավական թանկ են գնահատվում, հայտնում է Bloomberg-ը:
Եվ չնայած գործարքի գինը չի հրապարակվում, լրատվականի փորձագետների կարծիքով՝ խոսքը մոտ 60 մլն ԱՄՆ դոլարի մասին է: Հավաքածուն ներառում է 40 աշխատանք, համարվում է Կաբակովի ամենամեծ հավաքածուներից մեկը: Դրանց հիմնական մասը Կաբակովն արել է նախքան 1987-ին Մոսկվայից հեռանալը:
Վաճառողն ամերիկացի հավաքորդ Ջոն Լ. Ստյուարտն է, ով հավաքածուն կազմել է 20 տարի շարունակ:
Այժմ Նյու Յորքում բնակվող Կաբակովը համարվում է Մոսկվայում կոնցեպտուալիզմի հիմնադիրներից մեկը: Աբրամովիչը և Ժուկովան վաղուց հովանավորում են Կաբակովին:










