Տասնյակ ցուցարարներ փորձել են գրոհել Կահիրեի նահանգապետարանի շենքը
Եգիպտոսի մայրաքաղաքում տասնյակ ցուցարարներ գիշերը փորձել են գրոհել Կահիրեի նահանգապետարանի շենքը, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Հարձակվողներին ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, իրավապահները նախազգուշացնող կրակ են արձակել օդ։ Ցուցարարների մեծ մասը նախընտրել է շարժվել դեպի Թահրիրի հրապարակ։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
Մինչդեռ Կահիրեի կենտրոնական հրապարակի մոտ շարունակվում են բախումները բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև։










