Մադրիդի օդանավակայանը աղբի մեջ է հայտնվել

01:26 • 29.01.13

Մադրիդի «Բարահաս» օդանավակայանում հավաքարարների գործադուլի արդյունքում մեծ քանակությամբ աղբ է կուտակվել: Այս մասին հայտնում է Lenta.ru կայքը՝ հղում կատարելով France-Presse գործակալությանը:


Pilsa կազմակերպության աշխատակիցները, որոնք պատասխանատու են օդավակայանի 4 տերմինալներից 3-ի մաքրման համար, անժամկետ գործադուլ են հայտարարել դեռևս հունվարի 24-ին: Դրա պատճառ է հանդիսացել կազմակերպության 54 աշխատակիցների աշխատանքից ազատվելը:


4-րդ տերմինալը սպասարկող Eulen կազմակերպության աշխատակիցները իրենց գործընկերներին էին միացել կիրակի օրը: Նրանց մոտ էլ դժգոհություն էր առաջացրել ամսական աշխատավարձը 30-40%-ով կրճատելու մտադրությունը:


Հունվարի 27-ին բոլոր 4 տերմինալները հայտնվել են աղբի մեջ. հատակը ծածկված է թղթերով, սննդի փաթեթավորումներով, դատարկ շշերով և երկաթե տարրաներով, հաղորդում է El Mundo-ն:


Հավաքարարների արհմիության ներկայացուցիչները և գործատու կազմակերպությունների ներկայացուցիչները պետք է հանդիպեին հունվարին 28-ին՝ հակամարտությունը հարթելու նպատակով: