Մեքսիկայում հաստատվել է առևանգված երաժիշտների սպանությունը
Մեքսիկայի իշխանությունները հաստատել են «Կոմբո Կոլոմբիա» երաժշտական խմբի անդամների մահը, ովքեր նախորդ շաբաթ առևանգվել էին անհայտ հանցագործների կողմից, հայտնում է Вести-ն։
Երաժիշտների մարմինները հայտնաբերվել են Մինա շրջանում։
Հրազենային վնասվածքներով 12 դիերը հայտնաբերվել են եղբայրական գերեզմանի տարածքում։ Մինչ այժմ հարազատների կողմից ճանաչվել են միայն նրանցից չորսը։
Առևանգումից հետո խմբի անդամներից մեկին հաջողվել է փախչել, որից հետո նա քննչական մարմիններին ցույց է տվել հանցագործության վայրը։ Այժմ ոստիկանությունը բանակային ստորաբաժանումների օգնությամբ որոնում է հանցագործներին։










