Պարզվել է Սարի–Թաղի սպանությունը կատարած քաղաքացու ինքնությունը

09:51 • 29.01.13

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ հունվարի 29-ին՝ ժամը 00.30-ին, պարզվել է երեկ Սարի–Թաղում տեղի ունեցած սպանությունը կատարած անձի ինքնությունը։

 

Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, ձեռնարկվում են միջոցառումներ նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

 

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին, ժամը 14.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային մակերեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1969 թ. ծնված Սերգեյ Գալստյանի դին:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ հունվարի 28-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Սարի-Թաղի 20-րդ փողոցի թիվ 112 հասցեում գտնվող կրպակի դիմաց, անհայտ անձը հրազենից կրակել և սպանել էր Ս. Գալստյանին:

 

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: